Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Բյուջետային ճգնաժամը մեծ վնաս է հասցրել ԱՄՆ-ի տնտեսությանը

Բյուջետային ճգնաժամը մեծ վնաս է հասցրել ԱՄՆ-ի տնտեսությանը
18.10.2013 | 11:13

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ բյուջետային ճգնաժամը, որը շարունակվում է վերջին շաբաթների ընթացքում, մեծ վնաս է հասցրել ԱՄՆ-ի տնտեսությանը:

Օբաման, վկայակոչելով վերլուծաբանների տվյալները, ասել է, որ ճգնաժամի հետևանքով երկրում դանդաղել է տնտեսական աճը:

Նա նշել է, որ այս իրավիճակում չի շահի ոչ ոք, այն որևէ մեկին ձեռնտու չէ, իսկ բյուջետային ճգնաժամի բացասական ազդեցությունը կզգացվի ամբողջ աշխարհում:

Ավելի վաղ Օբաման ստորագրել էր մի փաստաթուղթ, որով նախատեսվում էր վերսկսել պետական հիմնարկների ֆինանսավորումը և ավելացնել պետական պարտքի լիմիտը:

Նշենք, որ հին պարտքը, որը գոյացել էր այս տարվա մայիսին, կազմում է 16, 699 տրիլիոն դոլար:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1491

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ